Հայաստանում Boraginaceae Juss. (Գաղտրիկազգիներ) ընտանիքի ներկայացուցիչների համառոտագիր
Բանալի բառեր-:
Հայաստան, Boraginaceae, տաքսոնոմիա, էկոլոգիա, տարածվածությունԱմփոփում
Հոդվածում բերվում է Հայաստանում Boraginaceae ընտանիքի (25 ցեղ եւ 82 տեսակ) ներկայացուցիչների համառոտագիրը: Յուրաքանչյուր տեսակի համար նշված են սինոնիմները, տարածվածությունը հանրապետությունում եւ երկրագնդում: Տրվում են տեսակների էկոլոգիական բնութագրերը, նրանց տարածվածությունը ըստ ծովի մակերեսի բարձրության, ծաղկման եւ պտղաբերման ժամանակը: Վերանայված է ընտանիքի տեսակային կազմը: Հայտնաբերված է 9 նոր տեսակ Հայաստանի ֆլորայի համար` Argusia sibirica (L.) Dandy, Heliotropium szovitsii (Steven) Bunge, Lappula heteracantha (Ledeb.) Guerke, Rochelia persica Bunge ex Boiss., Onosma dichroantha Boiss., Cerinthe glabra Miller, Nonea persica Boiss., N. polychroma Selvi & Bigazzi եւ Myosotis densiflora K. Koch.: Ելնելով ժամանակակից պատկերացումներից Tournefortia sibirica տեսակը դիտվում է Argusia ցեղի սահմաններում: Համաձայն նոր տեսակետի Lithospermum ցեղից առանձնացված է Buglossoides Moench. ցեղը: Հետեւելով Վ. Գրոյտերին (1981) Aipyanthus pulcher տեսակը ընդունվում է նոր Huynhia Greuter ցեղի կարգավիճակում:
Հղումներ
Галушко А. И. 1980. Флора Северного Кавказа. Опре делитель. Р. н.-Д., 3, 328 с.
Гроссгейм А. А. 1967. Флора Кавказа, Л., 2 изд., 7: 240—295.
Зернов А. С. 2006. Северо-Западного Кавказа. М., 664 с.
Кутутеладзе А. С. 1952. Сем. Boraginaceae // Флора Грузии. Тбилиси, 7: 146—252.
Муртазалиев Р. А. 2009. Конспект флоры Дагестана, Махачкала, 3: 146—164.
Мцхветадзе Д. И. 1985. Сем. Boraginaceae // Флора Грузии. Тбилиси, 10: 263—264.
Попов М. Г. 1953. Сем. Boraginaceae // Флора СССР, М.-Л., 19: 97—691.
Попова Т. Н., Аветисян Е. М. 1980. Сем. Boraginaceae // Флора Армении, Ереван, 7: 186—276.
Тахтаджян А. Л. 1966. Система и филогения цветковых растений. Л., 611 с.
Edmondson J. R. 1977. The correct name for the Prophet Flower: Arnebia pulchra (Boraginaceae). Wildenowia, 8: 23—36.
Edmondson J. R. 1978. Boraginaceae // Flora of Turkey and East Aegean Islands, Edinburgh, 6: 237—437.
Greuter W. 1981. Med-Checklist Notulae, 3 // Willdenowia, 11: 23—43.
Riedl H. 1967. Boraginaceae // Flora Iranica, 48/15, 4, 281 p.