Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի Հերբարիումի (ERE) տիպային հավաքածուի վերաստուգում, 2 /Ընդհանուր բաժին/
Բանալի բառեր-:
ERE հերբարիում, տիպային նմուշներ, Global Plants InitiativeԱմփոփում
2016-2017 թթ.-ի ընթացքում հիմնականում ERE հերբարիումի ընդհանուր բաժնից հայտնաբերվել է անոթավոր բույսերի 725 ավթենտիկ նմուշ, որոնք պատկանում են 63 ընտանիքի, 247 ցեղի, 577 տեսակի և ենթատեսակային կարգի 124 տաքսոնի: Հավաքածուն պարունակում է 192 իզոտիպ, 55 իզոլեկտոտիպ, 117 սինտիպ, 2 իզոսինտիպ, 57 պարատիպ, 218 ավթենտիկ նմուշ և 2 “հնարավոր տիպ”: Հավաքածուի մեջ ներառված են նաև 81 տոպոտիպ և 1 կլոնոտիպ: Այն պարունակում է 44 չհրատարակված տաքսոն, տիպիֆիկացված որպես ավթենտիկ նմուշներ: Էտիկետների տվյալները ներմուծվել են JACQ տվյալների բազա և արդեն ունեն բաց մուտք (http:// herbarium.univie.ac.at/database/search.php): Բոլոր նմուշ- ները սկանավորվել են և պատկերները կտեղադրվեն JACQ և GPI (http://plants.jstor.org) տվյալների բազաներում: Ներկայացվում է նմուշների ցանկը:
Հղումներ
Oganesian M. E., Asatrian M. Ya. 2016. Revision of the types collection of Herbarium of Institute of Botany of National Academy of Sciences of Republic Armenia (ERE) // Takhtajania, 3: 65-85.