Արարատյան հարթավայրի հալոֆիլ ֆլորայի հազվագյուտ և անհետացող տեսակներ պահպանման վերաբերյալ
Բանալի բառեր-:
Արմավիրի փորձամելիորատիվ կայանի ստացիոնար հողատարածք, մոնիտորինգ, հալոֆիլ ֆլորայի հազվագյուտ և անհետացող տեսակներԱմփոփում
Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի “Արմավիրի փորձամելիորատիվ կայանի” ստացիոնար հողատարածքը հանդիսանում է փորփոշ աղուտների բնական հատված, որը բնութագրվել է որպես Հայաստանի կարևորագույն բուսաբանական տարածքներից մեկը: Ընդամենը 4,9 հա տարածքում պահպանվել են Հայաստանի ֆլորայի մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ` Bienertia cycloptera, Halocnemum strobilaceum, Halostachys belangeriana, Kalidium caspicum, Tamarix meyeri, T. octandra, Tetradiclis tenella: 2016- 2017 թթ. ընթացքում կատարվել է տվյալ հողատարածքի ֆլորայի և բուսականության ուսումնասիրություն և ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների վիճակի գնահատում, կազմվել է այդ բուսատեսակների տարածման քարտեզ: Մոնիտորինգի արդյունքում ստացված տվյալները հաստատում են “Արմավիրի փորձամելիորատիվ կայանի” փորփոշ աղուտների ստացիոնար հողատարածքի կարևոր գիտական և բնապահպանական նշանակությունը, ուստի անհրաժեշտ է իրականացնել էկոհամակարգի հետագա ուսումնասիրություն և պահպանման եղանակների կատարելագործում:
Հղումներ
Акопян Ж. А. 2013. К вопросу о сохранении разно¬образия маревых (Chenopodiaceae) на особо охраняемых природных территориях Армении // Материалы 2-ой Международной научно-практической конференции “Актуальные проблемы из¬учения и сохранения фито- и микобиоты”. Белорусский государственный университет, г. Минск. Белорусь: 179-180.
Акопян Ж. А., Гукасян А. Г., Овакимян Ж. О. 2018. Природный памятник Армении “Засоленные болота” в окрестностях города Арарат. Ереван. 120 с.
Бейдеман И. Н. 1974. Методика изучения фенологии растений и растительных сообществ. Новосибирск. 155 с.
Барсегян А. М. 1990. Водно-болотная растительность Армянской ССР. Изд-во АН АрмССР. Ереван. 353 с.
Красная книга АрмССР. 1989. Исчезающие и редкие виды растений // Габриелян Э. Ц. (ред.). Ереван. 284 с.
Серебряков И. Г. 1962. Экологическая морфология растений (жизненные формы покрытосеменных и хвойных). М. Высшая школа. 377 с.
Янишевский Д. Е. 1940. Tetradiclis tenella (Ehrenb.) Litv. как пример эфемера на солончаках пустынного Средиземья // Труды ботанического института АН СССР, 4, 4: 237-248.
Akopian J. A, Ghukasyan A. G., Hovakimyan Zh. Н., Paravyan Z. M. 2017. On some rare and endangered halophyte plant species of Armenian flora rediscovered in Ararat valley // Electronic Journal of Natural Sciences of NAS of RA, 2 (29): 3-4.
Аsatryan A., Fayvush G. 2013. Important Plant Areas Representing the Rare and Threatened Habitat Types of Armenia. Yerevan. 78 p.
Bunge A. 1840. Über die Gattung Tetradiclis Stev. Linnaea. 14: 161-178.
Hill D., Fasham M., Tucker G., Shrewry M., Shaw P. 2005. Handbook of biodiversity methods: survey, evaluation and monitoring. Cambridge University Press, Cambridge. 589 p.
The Red Book of Plants of the Republic of Armenia. Higher Plants and Fungi. 2010. Tamanyan K., Fayvush G., Nanagulyan S., Danielyan T. (eds.). Second edition: 598 p. Yerevan.